ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ Arian AMU, Arial AMU
eng  rus

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ - ԿԱՐԴԱԼ` PDF - 1024 kb
Ստորագրման ամսաթիվը` 08 ապրիլի 2013: Գրանցված է ՀՀ Արդարադատության Նախարարության կողմից 13 մայիսի 2013թ.: Գրանցման թիվ` 11313181:


Հայտնում ենք, որ "Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին" ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո օրենքի հոդված 1-ը ընթերցվում է հետևյալ կերպ.

Հոդված 1. Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը եւ տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած կամ մինչեւ 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա:

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառումից հանված կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճված կամ նույն հիմքով քրեական գործի հարուցումը մերժված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա`
www.parliament.am


© Zinvori Mair NGO. 2005-2015. All Rights Reserves