ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Arian AMU, Arial AMU
eng  rus

Դեկտեմբերի 24, 2016: Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվել «Զինվորի մայր» ՀԿ 25-ամյակի միջոցառմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, ժամը 13.00-ին Ռուսական արվեստի թանգարանի մեծ դահլիճում, Երեւան, Իսահակյան 38 հասցեում (Կասկադ):
"Արտ-թերապիա" ներառական կրթական ծրագրի մասնակից երեխաների ձեռքի աշխատանքների ամենամյա ցուցահանդեսը, որին աջակցում է Հայ օգնության ֆոնդը, նույնպես նվիրված կլինի հոբելյանական արարողությանը:

Նոյեմբերի 8-11, 2016: Տարածաշրջանային աշխատաժողով, Ծաղկաձոր, Հայաստան: 

Հոկտեմբեր, 2016թ.: ՀՕՖ-ի աջակցությամբ իրագործվող "Արտ-թերապիա" ծրագրի մանակիցները Ավ. Իսահակյանի տուն-թանարանում և Ա.Աբրահամյանի ռուսական արվեստի թանգարանում շարունակեցին խաղարկային դասերի շարքը:

Օգոստոս-Սեպտեմբեր, 2016թ.: Նոր ուսումնական տարում "Արտ-թերապիա" ծրագրի շրջանակներում սկսում ենք խաղարկային ինտերակտիվ դասերի շարք, որը մշակվել է Ռուսական արվեստի թանգարանի, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի և Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համատեղ: Ս.թ. օգոստոսի 23-ին և 25-ին մեկնարկեց շարքի առաջին փուլը, մեծ հաջողությամբ: Մասնակցեցին ընդհանուր թվով 16 փախստական երեխաներ: Տպավորությունները հրավառության նման էին` նորություններ մեծ նկարիչների կտավներ, խաղեր ու նմանակում, հեքիաթներ ու պոէզիա, գյուղի շինարարություն, ներկած քարեր, թղթեր ու կտավներ, ջրաներկ ու խմոր, ու էլի շատ հետաքրքրիր նյութեր: Շնորհակալություն մեր գործընկերներին: Համագործակցության համար միշտ բաց ենք:

Հունիսի 21, 2016: Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի Գյումրիի գրասենյակում կայացավ աշխատանքային հանդիպում զինվորիների մայրերի, մարտական գործողություններին մասնակցած զորացրված զինվորների, ՔՀԿ-ների ներկայացուցիչների և զինղեկների հետ: Քննարկվեցին զորակոչին և զինծառայությանը առնչվող իրավական, կրթական, սոցիալական և առողջապահական մի շարք հարցեր: «Զինվորի մայր» ՀԿ-ն ներկայացրեց իր կազմակերպության առաքելությունը, նպատակները, խնդիրները, գործունեությունը: Տեղի ունեցան խմբային և անհատական խորհրդատվություններ զորակոչի, զորակոչից տարկետում ստանալու  և զորակոչի հետ կապված այլ հարցերի շուրջ: 

Հունիս, 2016թ.: "Արտ-Թերապիա" ծրագրի շրջանակներում ս.թ. հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը, Ռուսական արվեստի թանգարանի մեծ սրահում կազմակերպվեց ծրագրի մասնակից երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակցեցին 20 երեխաներ` 34 աշխատանքներով, այդ թվում նաև Սիրիայից, Իրաքից և Արևելյան Ուկրաինայից ներգաղթած ընտանիքների երեխաները: Ցուցանմուշները աչքի էին ընկնում իրենց անկեղծությամբ, վառ գույների զանազանությամբ, մանկան աչքերով տեսած Հայոց աշխարհի և հայրենի տան սիմվոլիկ պատկերներով: Բացման արարողությանը մասնակցեցին 100-ից ավելի մարդ:

Մայիս, 2016թ. "Արտ-Թերապիա" ծրագրի շրջանակներում երեխաները մասնակցեցին "Ծանոթություն երաժշտական գործիքներին" դաս-էքսկուրսիային Ա.Խաչատրյանի տուն-թանգարանում: Նրանք ծանոթացան ջութակի ստեղծման պատմությանը և պատրաստման եղանակներին, զրուցեցին լարային գործիքների հայտնի վարպետ Մարտին Երիցյանի հետ:

Ֆելիքսը 1.5 տարի մասնակցում է ծրագրի երաժշտական դասերին: Այսօր 8-ամյա Ֆելիքսը փորձում է իրեն ջութակահարի դերում: Նրա ուսուցիչն է լարային գործիքների վաստակաշատ վարպետ Մարտին Երիցյանը:

Ապրիլ, 2016թ. "Արտ-Թերապիա" ծրագրի ընթացքը Հ.Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոնում:
Ծրագիրն իրագործվում է ՀՕՖ կազմակերպության աջակցությամբ:

Ապրիլ, 2016թ.: Հայաստանի "Զինվորի Մայր" կազմակերպության Երևանի գրասենյակի աշխատակիցները կազմակերպության Արմավիրի գրասենյակի ներկայացուցիչ` 5-րդ դպրոցի զինղեկ Անահիտ Դալլաքյանի հետ միասին այցելեցին Մարտակերտից տեղահանված ընտանիքներին:

Ապրիլ, 2016թ.: Հայաստանի "Զինվորի մայր" հասարակական կազմակերպությունը Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների "Կյանք" միջազգային ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է իրավական խորհրդատվության և հոգեբանա-վերականգնողական սեմինարներ զինվորների մայրերի համար:
Մասնակցել ցանկացողները կարող են հերթագրվել, զանգահարելով 010 597092 և 094 595686 հեռախոսահամարներով:

Ապրիլ, 2016թ.: Տեսանամակ առաջնագծի Զինվորից:

Ապրիլ, 2016թ.: Արցախի հյուսիս-արևելքի առաջնային գծի հերոս դիրքապահները: www.panarmenian.net

Զինվորի սրտի խոսքը բոլոր հայ մայրերին:

Մարտ, 2016թ. ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի հանձնախումբը՝ խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, անդամներ՝ Հակոբ Թադևոսյանը, "Զինվորի մայր" ՀԿ նախագահ Անահիտ Հովնանյանը, Հռիփսիմե Մարգարյանը, Էդուարդ Մանևիդիսը մարտի 14-ից 17-ը այցելեցին Զինված ուժերի մի շարք զորամասեր։

Մարտի 4, 2016թ.: "Արտ-Թերապիա" ծրագիրը, որը իրագործվում է Հայ Օգնության Ֆոնդի և ՀՀ ՊՆ աջակցությամբ, շարունակվում է նաև 2016 թվականին: Ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցադրությունը կազմակերպվել է ՊՆ սրահում 2016թ. մարտի 4-ին:

 
 

Հունվար, 2016թ. "Արտ-Թերապիա" ծրագրի 2016թ. մեկնարկը տրված է: Ծրագրում ընդգրկվել են նաև 23 երեխա փախստական ընտանիքներից: Ծրագրում ներգրավված Սիրիայի, Ուկրաինայի և Իրաքի փախստական ընտանիքները ստացան նկարչական պարագաներ:

Դեկտեմբերի 28, 2015թ.: "Արտ-Թերապիա" ծրագրի 2015 թվականի վերջին ամփոփումները. Գեղագիտության ազգային կենտրոնի ուսուցիչները ստանում են կազմակերպության շնորհակալագրերը (Էմմա Ասատրյան, Գոհար Միրզոյան, Գոհար Հարությունյան, Վարդուհի Ղազարյան), ինչպես նաև 7-ամյա Սիսակ Ծառուկյանի նոր նկարը:

Նոյեմբերի 14, 2015թ.: ՀՕՖ-ի աջակցությամբ, Հայաստանի "Զինվորի մայր" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "ԱՐՏ-Թերապիա" ներառական ուսումնակրթական ծրագրի սաների այցելությունը Սաղմոսավանք և Սաղմոսավան համայնքի իրենց բարեկամ կազմակերպություն:

Նոյեմբերի 4, 2015թ.: Հայաստանի հանրապետական "Զինվորի մայր" ՀԿ նախագահ` Անահիտ Հովնանյանի պարգևատրությունը "ԿՅԱՆՔ" Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար հիմնահարցերի միջազգային ասոցիացիայի Բարձրագույն Խորհրդի կողմից:

Հոկտեմբերի 17, 2015թ.: ՀՕՖ-ի աջակցությամբ, Հայաստանի "Զինվորի մայր" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "ԱՐՏ-Թերապիա" ներառական ուսումնակրթական ծրագրի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը:

 
 

Սեպտեմբեր, 2015թ.: "Արտ-Թերապիա": Պատմության և նկարչության դասեր Լոռի բերդում:

Սեպտեմբերի 10, 2015թ.: Շարունակվում է "Արտ-Թերապիա" ծրագիրը զինծառայողների երեխաների հետ:

Հուլիս, 2015թ.: Արամ Խաչատրյանի տուն-թանգարան. "Արտ-Թերապիա" ծրագիրը զինծառայողների երեխաների հետ: Երեխաները փորձում են ընկալել կապը երաժշտության և նկարչության միջև:

Հուլիսի 10, 2015թ.: Մեկնարկեց "ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի" շրջանակներում կազմակերպվող առաջին դպրոցն՝ ուղղված կազմակերպությունների կարողությունների զարգացմանը։ Հայաստանի "Զինվորի մայր" ՀԿ ներկայացուցիչ Նինել Հովնանյանը մասնակցեց դպրոցի առաջին հավաքին

Հունիս, 2015թ.: Զինծառայողների երեխաների "Արտ-Թերապիա" ծրագրի մասնակիցները հյուրընկալել են Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին: Պատմության և հայրենասիրության դասեր ...

 
 
Մայիս, 2015թ.: Շարունակվում է "Արտ-Թերապիա" ծրագիրը զինծառայողների երեխաների հետ:
2015թ. առաջին 4 ամիսների աշխատանքների անդրադարձ:

 

Նորությունների արխիվ


© Zinvori Mair NGO. 2005-2015. All Rights Reserves